Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի խիստ որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքներում, մասնավորապես կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության ազգային անձինք: Անկախ 1-ին հոդվածի դրույթներից` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ համարվող` քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի խիստ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումն են, որոնց ենթակա են այդ Պետությունների ազգային անձինք միևնույն պայմանների դեպքում:

3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող` այդ մյուս Պետության ձեռնարկության հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա տրամադրել հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 6-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը նշված պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկման ենթակա կապիտալի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես պարտքը առաջինը նշված պետության ռեզիդենտին:

5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի խիստ հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը նշված Պետության այլ նման ձեռնարկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։