Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ ներքին օրենքների կիրարկման համար տեղեկություններ են փոխանակում Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից կիրառվող` ցանկացած տեսակի և նկարագրության հարկերի վերաբերյալ` այնքանով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին: Տեղեկությունների փոխանակումը 1-ին և 2-րդ հոդվածներով չի սահմանափակվում:

2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրությամբ ստացված տեղեկությունը, և տրամադրվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են 1-ին կետում նշված հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր գանձումով կամ դատական հետապնդումով, բողոքարկումները քննելով: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը դատական դռնբաց նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնել իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներից և վարչական գործելակերպից չբխող վարչական միջոցներ.

բ) ներկայացնել տեղեկություն, որը ստացվել է իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ վարչարարության բնականոն ընթացքում.

գ) ներկայացնել տեղեկություն, որը բացահայտում է որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկություն, որի տրամադրումը հակասում է պետական քաղաքականությանը (հանրային կարգին):

4. Եթե Պայմանավորվող պետություններից մեկը դիմում է տեղեկություն ստանալու համար, սույն հոդվածի դրույթների համաձայն, ապա մյուս Պայմանավորվող պետությունը օգտագործում է տեղեկություն հավաքելու իր միջոցները` ստանալու համար այն տեղեկությունը, որի համար դիմել է մյուս Պայմանավորվող պետությունը, եթե նույնիսկ այդ մյուս Պետությունն իր հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկության անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը ենթարկվում է 3-րդ կետով սահմանված սահմանափակումներին, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը` խուսափել տեղեկություն տրամադրելուց բացառապես այն պատճառով, որ ինքը չունի այդպիսի տեղեկության նկատմամբ ներքին հետաքրքրություն:

5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլատրող Պայմանավորվող պետությանը` խուսափել տեղեկություն տրամադրելուց միայն այն պատճառով, որ տեղեկությանը տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատությունը, գործակալությունում աշխատող թեկնածուն կամ անձը կամ վստահված անձը, կամ` այն պատճառով, որ այն վերաբերում է անձի շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։