Հոդված 29
Հոդված 29
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում են միմյանց սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց ներպետական օրենքներով պահանջվող ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումներից վերջինը ստանալու օրվանից, և դրա դրույթները գործում են.
ա) Հայաստանում`
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ.
ii) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ.
բ) Իռլանդիայում`
i) եկամտահարկի, համընդհանուր սոցիալական վճարի և գույքի արժեքի հավելաճից հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած ֆինանսական տարվա նկատմամբ.
ii) շահութահարկի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած ֆինանսական տարվա նկատմամբ: