Հոդված 17
Հոդված 17
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏՆԵՐԸ
1. Պահպանելով 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկինում կատարված վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները և այդ ռեզիդենտին վճարված ցանկացած անուիտետ ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. «Անուիտետ» տերմինը նշանակում է` որոշակի գումար, որը սահմանված ժամկետներում պարբերաբար ենթակա է վճարման ամբողջ կյանքի ընթացքում` կամ որոշված, կամ սահմանված ժամանակահատվածում` դրամով կամ դրամական արտահայտությամբ համարժեք կամ ամբողջական փախհատուցում կատարելու պարտավորության համաձայն: