Հոդված 18
Հոդված 18
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից այդ Պետությանը կամ նրա իշխանության մարմնին պետական բնույթի գործառույթների իրականացման համար մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ ֆիզիկական անձը`
i) այդ Պետության քաղաքացի է, կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Անկախ 1-ին կետի դրույթներից` Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից կամ նրանց կողմից ստեղծված միջոցներից այդ Պետությանը կամ նրա իշխանության մարմնին պետական բնույթի գործառույթների իրականացման համար մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձն այդ Պետության ռեզիդենտն է ու քաղաքացին:
3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող Պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի, ռոճիկի, կենսաթոշակի և համանման այլ վարձատրությունների նկատմամբ: