Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

1. Սույն Համաձայնագրի նպատակներով`

ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են` Հայաստան կամ Իռլանդիա.

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետություն, և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ներառյալ ցամաքային, ջրային տարածքը, ընդերքը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը` ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան.

գ) «Իռլանդիա» տերմինը ներառում է` Իռլանդիայի տարածքային ջրերից դուրս ցանկացած տարածք, որը, Բացառիկ տնտեսական գոտու և Մայրցամաքային շելֆի վերաբերյալ Իռլանդիայի օրենքների համաձայն, եղել կամ հետագայում կարող է համարվել տարածք, որտեղ Իռլանդիան կարող է իրականացնել այդպիսի ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն` որպես այդպիսիք, միջազգային իրավունքին համապատասխան.

դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն, տրաստ և անձանց ցանկացած այլ միավորում.

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.

զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.

է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները համապատասխանաբար նշանակում են` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.

ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև.

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է`

i) Հայաստանի դեպքում` ֆինանսների նախարար և պետական եկամուտների կոմիտեի նախագահ կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ.

ii) Իռլանդիայի դեպքում` եկամուտների հանձնակատարներ կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ.

ժ) «ազգային անձ» տերմինը նշանակում է`

i) Պայմանավորվող պետության ազգություն կամ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ.

ii) Պայմանավորվող պետության գործող օրենքների հիման վրա իր, որպես այդպիսին, կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա.

ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է` մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացում:

2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագիրը ցանկացած պահի կիրառելուն, ապա Համաձայնագրում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին, տվյալ Պետության օրենսդրության համաձայն, այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը, ընդ որում` այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։