Հոդված 13
Հոդված 13
ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ
1. 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող` շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների օտարումից ստացված արժեքի հավելաճը, որոնց արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է օտարող անձը:
6. 5-րդ կետի դրույթները չեն ազդում Պայմանավորվող պետության իրավունքի վրա` իր օրենքների համաձայն գանձելու այն ռեզիդենտ ֆիզիկական անձի որևէ գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը, ով ներկայումս մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է և հանդիսացել է առաջինը նշված Պետության ռեզիդենտ գույքի օտարմանը անմիջապես նախորդող հինգ տարիների ընթացքում: