Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմինների կողմից եկամտից և գույքից գանձվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտի և գույքի վրա սահմանված հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի վրա դրված բոլոր տեսակի հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճի, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա դրված հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես.
ա) Հայաստանում`
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ,
iii) գույքահարկ, և
iv) հողի հարկ,
(այսուհետ` հայկական հարկ),
բ) Իռլանդիայում`
i) եկամտահարկ,
ii) համընդհանուր սոցիալական վճար,
iii) շահութահարկ, և
iv) գույքի արժեքի հավելաճից հարկ,
(այսուհետ` իռլանդական հարկ):
4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ծանուցում են միմյանց իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: