Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ

1. Ֆիզիկական անձը, ով ժամանել է Պայմանավորվող պետություն` այդ պետությունում համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այլ հավատարմագրված ուսումնական հաստատությունում դասավանդման կամ հետազոտություն կատարելու նպատակով, և ով հանդիսանում կամ մինչև անմիջապես ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ազատվում է հարկումից առաջինը նշված Պայմանավորվող պետությունում այդպիսի դասավանդման կամ հետազոտություն կատարելու համար ստացած վարձատրության մասով` այդ նպատակով իր առաջին ժամանման օրվանից 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում` պայմանով, որ այդպիսի վարձատրությունն առաջանում է այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն վերաբերում հետազոտությունից ստացվող վարձատրությանը, եթե այդպիսի հետազոտությունը կատարվում է ոչ թե հանրային, այլ հիմնականում հատուկ անձի կամ անձանց մասնավոր շահերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։