Հոդված 22
Հոդված 22
ՈՐՈՇԱԿԻ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՅԼ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են, անկախ սույն Համաձայնագրի որևէ այլ դրույթից, երբ գործունեությունն իրականացվում է (սույն հոդվածում` «համապատասխան գործունեություն») օֆշորային գոտում` կապված Պայմանավորվող պետությունում գտնվող ծովի հատակի և դրա ստորին շերտի ու դրանց բնական պաշարների հետազոտման ու շահագործման հետ:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկությունը, որը համապատասխան գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում 3-րդ կետի համաձայն, համարվում է այդ մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով:
3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետությունում 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 30 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում իրականացվող համապատասխան գործունեությունը չի համարվում ձեռնարկատիրական գործունեության իրականացում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Սույն կետի նպատակներով`
ա) եթե մյուս Պայմանավորվող պետությունում համապատասխան գործունեություն իրականացնող Պայմանավորվող պետության ձեռնարկությունը փոխկապված է այնտեղ գտնվող համանման համապատասխան գործունեություն իրականացնող մեկ այլ ձեռնարկության հետ, ապա առաջին ձեռնարկությունը համարվում է վերջին ձեռնարկության այդ ամբողջ գործունեությունն իրականացնող` բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ իրականացվում է նրա սեփական գործունեությունը.
բ) ձեռնարկությունը դիտարկվում է փոխկապված մեկ այլ ձեռնարկության հետ, եթե մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուսի կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ եթե նույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են երկու ձեռնարկությունների կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում համապատասխան գործունեության հետ կապված վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման վարձատրությունները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում այդ մյուս Պետությունում օֆշորային գոտում իրականացված գործունեության չափով:
5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտները, որոնք ստացվել են` օտարելով.
ա) հետազոտման կամ շահագործման իրավունքներ, կամ
բ) արժեթղթեր (կամ համեմատական գործիքները), որոնք իրենց արժեքը կամ արժեքի մեծ մասն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձևավորում են այդպիսի իրավունքներից, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
Սույն կետում «հետազոտման կամ շահագործման իրավունքներ» նշանակում է` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող ծովի հատակի կամ դրա ստորին շերտի կամ դրանց բնական պաշարների հետազոտման կամ շահագործման միջոցով արտադրված ապրանքների նկատմամբ իրավունք, ներառյալ այդպիսի ապրանքներից ստացված տոկոսների կամ շահույթի նկատմամբ իրավունքը: