Հոդված 4
Հոդված 4
ՌԵԶԻԴԵՆՏԸ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենքների համաձայն, ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման (գրանցման) վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, ինչպես նաև ներառում է այդ Պետությունը և նրա իշխանության տեղական մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձ, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:
2. Եթե, 1-ին կետի դրույթների հիման վրա, անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.
ա) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան. իսկ եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է.
գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում էլ, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է.
դ) եթե նա երկու Պետությունների քաղաքացի է կամ դրանցից և ոչ մեկի քաղաքացին չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Եթե, 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման վայրը: