Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Անձնական տվյալների անդրսահմանային հոսքը և ներպետական իրավունքը

1. Հետևյալ դրույթները պետք է կիրառվեն ավտոմատ մշակման ենթարկվող կամ ավտոմատ մշակման նպատակով հավաքված անձնական տվյալները ազգային սահմաններով` ցանկացած միջոցով փոխանցելու նկատմամբ:

2. Կողմը չպետք է միայն գաղտնիությունը պաշտպանելու նպատակով արգելի մյուս Կողմի տարածք հասցեագրվող անձնական տվյալների անդրսահմանային հոսքը կամ դրանց համար հատուկ թույլտվություն տրամադրի:

3. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի շեղում կատարելու 2-րդ պարբերության դրույթներից.

ա. այնքանով, որքանով իր օրենսդրությունը ներառում է անձնական տվյալների կամ անձնական տվյալների ավտոմատացված ֆայլերի որոշակի կատեգորիաների հատուկ կարգավորումներ` ելնելով այդ տվյալների կամ ֆայլերի բնույթից, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս Կողմի կարգավորումները տրամադրում են համարժեք պաշտպանություն:

բ. երբ փոխանցումը կատարվում է իր տարածքից դեպի Պայմանավորվող պետություն չհանդիսացող Կողմի տարածք մյուս Կողմի տարածքով` խուսափելու համար նման փոխանցումներից, որի հետևանքով շրջանցվում է սույն պարբերության սկզբում նշված Կողմի օրենսդրությունը:

Գլուխ IV

Փոխադարձ օգնությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։