Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

Ծանուցումները

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և սույն Կոնվենցիային միացած ցանկացած պետության տեղեկացնում է.

ա. սույն Կոնվենցիան ստորագրելու ցանկացած դեպքի,

բ. վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,

գ. 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,

դ. սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ստրասբուրգում 1981 թվականի հունվարի 28-ին` երկու հավասարազոր` անգլերեն և ֆրանսերեն տեքստերով, մեկ օրինակով, որն ի պահ է մնում Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները փոխանցում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և սույն Կոնվենցիային միանալու հրավեր ստացած ցանկացած պետության:

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. սեպտեմբերի 1-ին

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

հաստատված Նախարարների կոմիտեի կողմից` 1999 թվականի հունիսի 15-ին` Ստրասբուրգում

«Եվրոպական միության» մասին պայմանագիրը և «Եվրոպական համայնքի հիմնադրման մասին» պայմանագիրը փոփոխող Լիսաբոնի պայմանագիրն ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերի 1-ին: Արդյունքում այդ ամսաթվից հետո Եվրոպական համայնքներն արված ցանկացած հղում պետք է ընկալվի որպես հղում Եվրոպական միությանը:

Սույն փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կոնվենցիայի Կողմերի կողմից ընդունվելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։