Հոդված 24
Հոդված 24
Տարածքային կիրառման վերաբերյալ դրույթը
1. Ցանկացած պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ իր վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:
2. Ցանկացած պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ավելի ուշ ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Նման տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարելի է Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հետ վերցնել նման հայտարարությունում նշված ցանկացած տարածքի մասով: Հայտարարությունը հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը: