Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ամսաթվից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ հինգ պետություններ նախորդ պարբերության դրույթների համաձայն հայտնել են Կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունը:

3. Ցանկացած անդամ պետության համար, որը հետագայում հայտնում է սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իր համաձայնությունը, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։