Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Նշանակված մարմինների կողմից օգնության տրամադրմանը վերաբերող երաշխիքները

1. Կողմի կողմից նշանակված իրավասու մարմինը, որը տեղեկատվություն է ստացել մյուս Կողմի կողմից նշանակված իրավասու մարմնից օգնության հարցման կամ իր կողմից ներկայացված օգնության հարցման պատասխանի վերաբերյալ, չպետք է օգտագործի այդ տեղեկատվությունն այլ նպատակներով, քան նշված է աջակցության հարցման մեջ:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է հետևի, որ նշանակված մարմնում աշխատող կամ նշանակված մարմնի անունից գործող անձինք այդ տեղեկատվության մասով գաղտնիության պահպանման համապատասխան պարտավորություն ստանձնեն:

3. Ոչ մի դեպքում նշանակված մարմնին չպետք է թույլատրվի ներկայացնել 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն օգնության հարցում արտերկրում բնակվող տվյալների սուբյեկտի անունից` իր հայեցողությամբ և առանց տվյալ անձի հստակ համաձայնության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։