Հոդված 19
Հոդված 19
Կոմիտեի գործառույթները
Խորհրդակցական կոմիտեն.
ա. կարող է առաջարկներ ներկայացնել Կոնվենցիայի կիրառումը հեշտացնելու և բարելավելու նպատակով,
բ. կարող է Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկ ներկայացնել` 21-րդ հոդվածին համապատասխան,
գ. պետք է սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն իրեն ներկայացվող` սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկի վերաբերյալ տրամադրի իր կարծիքը,
դ. կարող է, Կողմի խնդրանքով, արտահայտել իր կարծիքը սույն Կոնվենցիայի կիրառման հետ կապված որևէ հարցի առնչությամբ: