Հոդված 14
Հոդված 14
Արտերկրում բնակվող տվյալների սուբյեկտներին տրամադրվող օգնությունը
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է աջակցի արտերկրում բնակվող ցանկացած անձի` օգտվելու իր ներպետական իրավունքով նախատեսված իրավունքներից` կիրառելով սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները:
2. Երբ այդպիսի անձը բնակվում է մյուս Կողմի տարածքում, ապա նրան պետք է իր հարցումը ներկայացնելու հնարավորություն տրվի այդ Կողմի կողմից նշանակված իրավասու մարմնի միջնորդությամբ:
3. Օգնության հարցումը պետք է պարունակի բոլոր անհրաժեշտ առանձնահատկությունները, որոնք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են.
ա. անվանը, հասցեին և հարցումը ներկայացնող անձի ինքնությունը հաստատող համապատասխան այլ առանձնահատկությունների,
բ. հարցմանն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված ֆայլին կամ դրա վերահսկիչին,
գ. հարցման նպատակին: