Հոդված 2
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակներով`
ա. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված և ինքնությունը հաստատման ենթակա անհատների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն.
բ. «ավտոմատացված տվյալների ֆայլ» նշանակում է` ավտոմատացված մշակման ենթարկվող տվյալների ցանկացած հավաքածու.
գ. «ավտոմատացված մշակում» հասկացությունը ներառում է հետևյալ գործողությունները, եթե դրանք իրականացվել են ավտոմատացված միջոցներով ամբողջությամբ կամ մասնակիորեն. տվյալների պահպանումը, այդ տվյալների վերաբերյալ տրամաբանական և (կամ) թվաբանական գործողությունների կատարումը, դրանց փոփոխումը, ոչնչացումը, որոնումը կամ տարածումը.
դ. «ֆայլի վերահսկիչ» նշանակում է` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ որևէ այլ մարմին, որը, ներպետական իրավունքի համաձայն, իրավասու է որոշելու, թե ինչը պետք է լինի ավտոմատացված տվյալների ֆայլի նպատակը, անձնական տվյալների որ կատեգորիաները պետք է պահպանվեն, և թե ինչ գործողություններ պետք է կիրառվեն դրանց նկատմամբ: