Հոդված 21
Հոդված 21
Փոփոխությունները
1. Սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ կարող է անել որևէ Կողմ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կամ Խորհրդակցական կոմիտեն:
2. Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկի մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է հաղորդի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և անդամ չհանդիսացող` սույն Կոնվենցիային միացած կամ, 23-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, միանալու հրավեր ստացած ցանկացած պետության:
3. Ավելին, որևէ Կողմի կամ Նախարարների կոմիտեի կողմից առաջարկված ցանկացած փոփոխություն պետք է հաղորդվի Խորհրդակցական կոմիտեին, որն առաջարկված փոփոխության վերաբերյալ իր կարծիքը պետք է ներկայացնի Նախարարների կոմիտեին:
4. Նախարարների կոմիտեն պետք է քննարկի առաջարկված փոփոխությունը և Խորհրդակցական կոմիտեի կողմից ներկայացված ցանկացած կարծիք և կարող է հաստատել փոփոխությունը:
5. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն հաստատված փոփոխության ցանկացած տեքստ պետք է ուղարկվի Կողմերին` ընդունելու համար:
6. Սույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն հաստատված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո 30-րդ օրը, երբ բոլոր Կողմերը տեղեկացնում են Գլխավոր քարտուղարին իրենց կողմից այդ փոփոխություններն ընդունվելու մասին:
Գլուխ VII
Եզրափակիչ դրույթներ