Հոդված 13
Հոդված 13
Կողմերի միջև համագործակցությունը
1. Կողմերը համաձայնում են միմյանց փոխադարձ օգնություն տրամադրել սույն Կոնվենցիան կիրարկելու համար:
2. Այդ նպատակով`
ա. յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ, որի կամ որոնց յուրաքանչյուրի անվանումը կամ անվանումները և հասցեն կամ հասցեները նա պետք է տրամադրի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին,
բ. յուրաքանչյուր Կողմ, որը նշանակել է մեկից ավելի իրավասու մարմիններ, պետք է իր հաղորդագրության մեջ մատնանշի նախորդ պարբերությունում նշված յուրաքանչյուր մարմնի իրավասությունը:
3. Կողմի կողմից նշանակված իրավասու մարմինը մյուս Կողմի կողմից նշանակված իրավասու մարմնի հարցման դեպքում պետք է.
ա. տրամադրի տեղեկություն տվյալների պաշտպանության ոլորտում իր իրավունքի և վարչական պրակտիկայի վերաբերյալ,
բ. իր ներպետական իրավունքի համաձայն և միմիայն գաղտնիության պահպանման նպատակով ձեռնարկի համապատասխան բոլոր միջոցները իր տարածքում իրականացվող ավտոմատացված հատուկ մշակման վերաբերյալ փաստացի տեղեկություն տրամադրելու համար` բացառությամբ, այնուամենայնիվ, անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկության: