Հոդված 17
Հոդված 17
Օգնության հետ կապված ծախսերը և ընթացակարգերը
1. Փոխադարձ օգնությունը, որը Կողմերը միմյանց տրամադրում են 13-րդ հոդվածի համաձայն, և որը 14-րդ հոդվածի համաձայն տրամադրում են արտերկրում բնակվող տվյալների սուբյեկտներին, չպետք է առաջացնի որևէ ծախս կամ վճարում` բացառությամբ փորձագետների և բանավոր թարգմանիչների հետ կապված ծախսերի: Վերջիններիս հետ կապված ծախսերը կամ վճարումները պետք է կրի այն Կողմը, որը նշանակել է օգնության հարցումը կատարող մամնին:
2. Տվյալների սուբյեկտը չպետք է կրի մյուս Կողմի տարածքում իր անունից ձեռնարկված քայլերի հետ կապված ծախսերը կամ վճարումները` բացառությամբ այն ծախսերի, որոնք օրինական կերպով ենթակա են վճարման այդ Կողմի բնակիչների կողմից:
3. Օգնության հետ կապված մյուս մանրամասները, որոնք մասնավորապես վերաբերում են ձևերին և ընթացակարգերին, ինչպես նաև գործածվող լեզվին, պետք է ուղղակիորեն հաստատվեն համապատասխան Կողմերի միջև:
Գլուխ V
Խորհրդակցական կոմիտեն