Հոդված 18
Հոդված 18
Հանձնաժողովի կազմը
1. Խորհրդակցական կոմիտեն ստեղծվում է սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո:
2. Յուրաքանչյուր Կողմ Կոմիտեում նշանակում է ներկայացուցիչ և ներկայացուցչի տեղակալ: Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետություն, որը Կոնվենցիայի Կողմ չէ, իրավունք ունի Կոմիտեում ներկայացվելու դիտորդի միջոցով:
3. Խորհրդակցական կոմիտեն կարող է միաձայն ընդունված որոշմամբ հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետությանը, որը սույն Կոնվենցիայի Կողմ չէ, դիտորդի միջոցով ներկայացված լինելու տվյալ հանդիպմանը: