Հոդված 5
Հոդված 5
Տվյալների որակը
Ավտոմատ մշակման ենթարկվող անձնական տվյալները պետք է.
ա. ձեռք բերվեն և մշակվեն արդար ու օրինական ճանապարհով,
բ. պահպանվեն հատուկ և օրինական նպատակների համար ու չօգտագործվեն այլ նպատակներով,
գ. լինեն համարժեք, համապատասխան և չգերազանցեն դրանց պահպանման նպատակների սահմանները,
դ. լինեն ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում պահվեն թարմացված վիճակում,
ե. պահպանվեն այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս նույնականացնել տվյալների սուբյեկտներին` ոչ ավելին, քան անհրաժեշտ է այդ տվյալների պահպանման նպատակներով: