Հոդված 8
Հոդված 8
Տվյալների սուբյեկտների լրացուցիչ երաշխիքները
Ցանկացած անձի պետք է հնարավորություն տրվի.
ա. պարզելու անձնական տվյալների ավտոմատացված ֆայլի գոյությունը, դրա հիմնական նպատակները, ինչպես նաև ֆայլի վերահսկիչի ինքնությունը, բնակության և աշխատանքի հիմնական վայրերը,
բ. ողջամիտ պարբերականությամբ և առանց ավելորդ հետաձգման կամ ծախսի ստանալու հաստատում, թե արդյոք իրեն առնչվող անձնական տվյալները պահպանվում են ավտոմատացված տվյալների ֆայլում, ինչպես նաև` ստանալու այդ տվյալները իր համար դյուրըմբռնելի ձևով,
գ. անհրաժեշտության դեպքում հասնելու այդ տվյալների ուղղմանը կամ ոչնչացմանը, եթե դրանք մշակվել են ներպետական իրավունքի դրույթների խախտմամբ` կիրառելով սույն Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներում ամրագրված հիմնական սկզբունքները,
դ. օգտվելու իրավական պաշտպանությունից այն դեպքերում, երբ հաստատման հարցումը կամ, կախված հանգամանքներից, սույն հոդվածի «բ» և «գ» պարբերություններում նշված ստացումը, ուղղումը կամ ոչնչացումը չեն կատարվել: