Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Բացառությունները և սահմանափակումները

1. Սույն հոդվածում սահմանված սահմաններից դուրս սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածների դրույթների մասով ոչ մի բացառություն չպետք է թույլատրվի:

2. Սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածների դրույթներից շեղումը պետք է թույլատրվի, երբ Կողմի օրենքով նախատեսված է նման շեղում և սահմանում է անհրաժեշտ միջոցներ ժողովրդավարական հասարակությունում` ի շահ.

ա. պետական անվտանգության, հասարակության անվտանգության, պետության դրամական շահերի պաշտպանության կամ հանցագործությունների ճնշման,

բ. տվյալների սուբյեկտների կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության:

3. 8-րդ հոդվածի «բ», «գ», «դ» պարբերություններում նշված իրավունքների կիրառման սահմանափակումները կարող են նախատեսված լինել օրենքով` վիճակագրության կամ գիտական հետազոտությունների նպատակներով օգտագործվող անձնական տվյալների ավտոմատացված ֆայլերի մասով, երբ ակնհայտորեն չկա տվյալների սուբյեկտների գաղտնիության խախտման վտանգ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։