Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Հաշվառման մատյաններ

1. Կողմերը պահանջում են, որ արտադրողները և բոլոր այլ անձինք, ովքեր 7-րդ հոդվածին համապատասխան ունեն 1-ին ցանկում ընդգրկված նյութերի վաճառքի և տարածման թույլտվություն, այդ նյութերի վերաբերյալ Կողմերի սահմանված կարգով վարեն հաշվառման մատյաններ, որտեղ մանրամասն տեղեկություններ կնշվեն արտադրված նյութերի քանակի, այդպիսի նյութերի պահեստային պաշարների քանակի, իսկ այդպիսի նյութերի ստացման կամ բաց թողման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ:

2. Կողմերը պահանջում են, որ 2-րդ և 3-րդ ցանկերում ընդգրկված նյութերի մեծածախ տարածողները, արտահանողները և ներմուծողները այդ նյութերի վերաբերյալ Կողմերի սահմանված կարգով վարեն հաշվառման մատյաններ, որտեղ մանրամասն տեղեկություններ կնշվեն արտադրված նյութերի քանակի, իսկ այդպիսի նյութերի ստացման կամ բացթողման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ:

3. Կողմերը պահանջում են, որ 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի մեծածախ տարածողները, հիվանդանոցային և բուժպրոֆիլակտիկ, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունները այդ նյութերի վերաբերյալ Կողմերի սահմանված կարգով վարեն հաշվառման մատյաններ, որտեղ այդպիսի նյութերի ստացման կամ բացթողման յուրաքանչյուր դեպքում մանրամասն տեղեկություններ կնշվեն դրանց քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ:

4. Կողմերը, համապատասխան մեթոդների կիրառման միջոցով և նկատի առնելով իրենց երկրում ընդունված պրոֆեսիոնալ և առևտրային պրակտիկան, ապահովում են, որ հիվանդանոցային և բուժպրոֆիլակտիկ, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունների կողմից 3-րդ ցանկում ընդգրկված նյութերի ստացման կամ բացթողման վերաբերյալ տեղեկատվությունը հնարավորինս մատչելի լինի:

5. Կողմերը պահանջում են, որ 4-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտադրողները, արտահանողները և ներմուծողները այդ նյութերի վերաբերյալ Կողմերի սահմանված կարգով վարեն հաշվառման մատյաններ, որտեղ մանրամասն տեղեկություններ կնշվեն արտադրված, արտահանված և ներմուծված նյութերի քանակի վերաբերյալ:

6. Կողմերը պահանջում են, որ 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հսկողությունից հանված պատրաստուկներ արտադրողները հաշվառման մատյաններ վարեն հսկողությունից հանված այդպիսի պատրաստուկի արտադրության մեջ սպառված յուրաքանչյուր հոգեմետ նյութի քանակության վերաբերյալ, ինչպես նաև վերը նշված նյութից արտադրված և հսկողությունից հանված պատրաստուկի բնույթի, ընդհանուր քանակության և սկզբնական բացթողման վերաբերյալ:

7. Կողմերը ապահովում են սույն հոդվածում նշված և 16-րդ հոդվածին համապատասխան զեկույցների ներկայացման համար անհրաժեշտ հաշվառման մատյանների և տեղեկությունների պահպանումը ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։