Հոդված 16
Հոդված 16
Կողմերի ներկայացվող զեկույցները
1. Կողմերը Գլխավոր քարտուղարին են ներկայացնում տեղեկություններ, որոնք Հանձնաժողովը կարող է պահանջել իրենցից որպես իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ, և, մասնավորապես, տարեկան զեկույցներ իրենց տարածքներում սույն Կոնվենցիայի կենսագործման վերաբերյալ, ներառյալ տեղեկություններ.
ա/ հոգեմետ նյութերին առնչվող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կարևոր փոփոխությունների վերաբերյալ և
բ/ իրենց տարածքներում հոգեմետ նյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության ոլորտում զգալի փոփոխությունների վերաբերյալ:
2. Կողմերը նաև Գլխավոր քարտուղարին են հայտնում 7-րդ հոդվածի «զ» կետում, 12-րդ հոդվածում և 13-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պետական մարմինների անվանումները և հասցեները: Այդ տեղեկությունները Գլխավոր քարտուղարի կողմից տրամադրվում է բոլոր Կողմերին:
3. Կողմերը Գլխավոր քարտուղարին հնարավորինս սեղմ ժամկետներում հայտնում են ապօրինի շրջանառության կամ ապօրինի շրջանառությունից առգրավման ցանկացած դեպքի մասին, որը նրանք կարևոր են համարում.
ա/ նոր միտումների առաջացման պատճառով,
բ/ ընդգրկված քանակությունների պատճառով,
գ/ այն տեղեկությունների պատճառով, որոնք լույս են սփռում այդ նյութերի ստացման աղբյուրների վրա, կամ
դ/ ապօրինի շրջանառության մեջ ընդգրկված անձանց կողմից կիրառվող մեթոդների պատճառով:
Այդպիսի ծանուցումների պատճեններն ուղարկվում են 21-րդ հոդվածի բ/ կետին համապատասխան:
4. Կողմերը Կոմիտեին են ներկայացնում տարեկան վիճակագրական հաշվետվություններ` վերջինիս կողմից սահմանված ձևի բլանկների վրա.
ա/ 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նյութի դեպքում` այդ նյութի քանակության մասին, որը արտադրված և արտահանված է յուրաքանչյուր երկիր կամ տարածք և ներմուծված է յուրաքանչյուր երկրից կամ տարածքից, ինչպես նաև այդ նյութի` արտադրողների մոտ առկա պահեստային պաշարների մասին,
բ/ 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նյութի դեպքում` արտադրված նյութի քանակությունների մասին, ինչպես նաև այդ նյութի արտահանված և ներմուծված ընդհանուր քանակությունների մասին,
գ/ 2-րդ և 3-րդ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր նյութի դեպքում` հսկողությունից հանված պատրաստուկների արտադրության համար օգտագործված նյութի քանակության մասին, և
դ/ յուրաքանչյուր նյութի դեպքում, բացառությամբ 1-ին ցանկում ընդգրկվածների` 4-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան արդյունաբերական նպատակների համար օգտագործված նյութի քանակությունների մասին:
Արտադրված նյութի քանակությունները, որոնց մասին նշվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում, չեն ներառում արտադրված պատրաստուկների քանակությունները:
5. Կողմը Կոմիտեի պահանջով ապագա ժամանակահատվածների համար լրացուցիչ վիճակագրական տվյալներ է ներկայացնում` 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված` յուրաքանչյուր երկիր կամ տարածք արտահանված և յուրաքանչյուր երկրից կամ տարածքից ներմուծված ցանկացած նյութի վերաբերյալ: Տվյալ Կողմը կարող է հանդես գալ դիմումով, որ Կոմիտեն ինչպես տեղեկություններ տրամադրելու իր պահանջը, այնպես էլ սույն կետին համապատասխան տրամադրված տեղեկությունները դիտարկի որպես գաղտնի:
6. Կողմերը սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերում նշված տեղեկությունները կդիտեն Հանձնաժողովի կամ Կոմիտեի կողմից սահմանված ձևով և ժամկետներում: