Հոդված 15
Հոդված 15
Ստուգումներ
Կողմերը պետք է ունենան հոգեներգործուն նյութեր արտադրողների, արտահանողների և ներմուծողների, մեծածախ և մանրածախ տարածողների, ինչպես նաև այդպիսի նյութեր օգտագործող բժշկական և գիտահետազոտական հաստատությունների ստուգման համակարգ: Կողմերը նախատեսում են համապատասխան տարածքների, պահեստային պաշարների տարբեր զննումներ և հաշվառման մատյանների ստուգումներ, որոնք կարող են անցկացվել այնքան հաճախակի, որքան Կողմերը անհրաժեշտ կհամարեն: