Հոդված 29
Հոդված 29
Չեղյալ հայտարարում
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո ցանկացած Կողմ կարող է իր անունից կամ այն տարածքի անունից, որի համար այն կրում է միջազգային պատասխանատվություն և որը հետ է վերցրել 27-րդ հոդվածի համաձայն տրված համաձայնությունը, չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան գրավոր ակտի միջոցով, որն ի պահ է հանձնվում Գլխավոր քարտուղարին:
2. Չեղյալ հայտարարումը, եթե դրա մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստացվել է մինչև ցանկացած տարվա հուլիսի 1-ը ներառյալ, ուժի մեջ է մտնում հաջորդ տարվա հունվարի 1-ից, իսկ եթե այդպիսի ծանուցումն ստացվել է հուլիսի 1-ից ուշ, ապա չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այնպես, իբր այն ստացվել է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը ներառյալ:
3. Սույն Կոնվենցիայի գործողությունը դադարեցվում է, եթե 1-ին և 2-րդ կետերի համաձայն կատարված չեղյալ հայտարարումների արդյունքում, դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ պայմանները, որոնք սահմանված են 26-րդ հոդվածի 1-ին կետով, դադարեցնում են իրենց գոյությունը: