Հոդված 32
Հոդված 32
Վերապահումներ
1. Ընդունվում են միայն սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան արված վերապահումները:
2. Ցանկացած պետություն` ստորագրման, վավերացման կամ միանալու պահին կարող է վերապահումներ անել սույն Կոնվենցիայի հետևյալ դրույթների վերաբերյալ.
ա/ 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր,
բ/ 27-րդ հոդված, և
գ/ 31-րդ հոդված:
3. Սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու ցանկություն ունեցող պետությունը, որը, սակայն, ցանկանում է անել այլ վերապահումներ, քան սույն հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսվածները, իր այդ մտադրության մասին կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին: Եթե Գլխավոր քարտուղարի կողմից տվյալ վերապահման մասին ծանուցելու պահից տասներկու ամիս հետո` մինչև այդ ժամկետի ավարտը այդ վերապահումը չի մերժվում սույն Կոնվենցիան առանց վավերացման վերապահումների ստորագրած, վավերացրած և դրան միացած պետությունների երկու երրորդի կողմից, այն համարվում է ընդունված` պայմանով, որ վերապահումն առարկող պետությունները պարտավոր չեն վերապահումն արած պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա ստանձնել տվյալ վերապահումով շոշափվող որևէ իրավական պարտավորություն:
4. Պետությունը, որի տարածքում վայրի տեսքով հանդիպում են 1-ին ցանկում ընդգրկված հոգեմետ որևէ նյութ պարունակող բույսեր, որոնք ավանդաբար օգտագործվում են բնակչության փոքր և ստույգ սահմանված խմբերի կողմից մոգական կամ կրոնական ծեսերի ժամանակ, ստորագրման, վավերացման կամ միանալու պահին կարող է վերապահումներ անել սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթների նկատմամբ` այդ բույսերի մասին, բացառությամբ միջազգային առևտրի վերաբերյալ դրույթների:
5. Վերապահումներ արած պետությունը կարող է Գլխավոր քարտուղարի հասցեով ուղղված գրավոր ծանուցման միջոցով ցանկացած ժամանակ հրաժարվել իր կողմից արված մեկ կամ մի քանի վերապահումներից: