Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Հատուկ դրույթներ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի վերաբերյալ

1-ին ցանկում ընդգրկված նյութերի առնչությամբ, Կողմերը.

ա/ արգելում են դրանց օգտագործումը, բացառությամբ պատշաճ կերպով լիազորված անձանց կողմից բժշկական նպատակներով խիստ սահմանափակ օգտագործման` բժշկական կամ գիտահետազոտական հիմնարկներում, որոնք գտնվում են Կողմերի անմիջական հսկողության ներքո կամ գործում են հատուկ թույլտվության հիման վրա,

բ/ պահանջում են, որ այդ նյութերի արտադրությունը, տարածումը, վաճառքը և տնօրինումն իրականացվեն հատուկ լիցենզիաների կամ նախապես ստացված թույլտվությունների հիման վրա,

գ/ ապահովում են խիստ հսկողություն «ա» և «բ» կետերում նշված գործունեության տեսակների և գործողությունների նկատմամբ,

դ/ սահմանափակում են պատշաճ կերպով լիազորված որևէ անձին տրվող նյութի քանակությունը` վերջինիս նպատակների համար անհրաժեշտ քանակությամբ,

ե/ պահանջում են, որ բժշկական կամ գիտական գործունեությամբ զբաղվող անձինք, վարեն հաշվառման մատյաններ, որտեղ կնշվեն այդ նյութերի ձեռքբերման մանրամասնությունները և դրանց օգտագործման մանրամասն նկարագրությունը: Այդ մատյանները պահպանվում են ոչ պակաս, քան դրանց մեջ այդպիսի նյութերի օգտագործման մասին վերջին գրառումը կատարելուց հետո երկու տարվա ընթացքում, և

զ/ արգելում են արտահանումը և ներմուծումը, բացառությամբ այն դեպքերի, երբ և արտահանողը, և ներմուծողը հանդիսանում են, համապատասխանաբար, արտահանող և ներմուծող երկրի կամ շրջանի իրավասու մարմինները կամ հաստատությունները, կամ այլ անձինք կամ ձեռնարկությունները, որոնք ունեն իրենց պետության կամ շրջանի իրավասու մարմինների կողմից տրված համապատասխան հատուկ թույլտվություն: 12-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները 2-րդ ցանկում ներառված նյութերի արտահանումը և ներմուծումը թույլատրելու վերաբերյալ կիրառելի են նաև 1-ին ցանկում ընդգրկված նյութերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։