Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Կոնվենցիայի դրույթների կատարումն ապահովելու նպատակով Կոմիտեի կողմից ձեռնարկվող միջոցները

1. ա/ Եթե Կոմիտեի կողմից պետությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության մարմինների ներկայացրած տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում առաջինս հիմքեր ունի համարելու, երբ սույն Կոնվենցիայի նպատակների իրագործումը վտանգված է այն պատճառով, որ որևէ երկիր կամ շրջան չի կատարում սույն Կոնվենցիայի դրույթները, Կոմիտեն իրավունք ունի պարզաբանումներ ստանալու համար դիմել այդ երկրի կամ շրջանի Կառավարությանը: Պահպանելով Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը սույն հոդվածի «գ» ենթակետում նշված հարցին հրավիրելու իր իրավունքը, Կոմիտեն, սույն ենթակետին համապատասխան, տեղեկություններ կամ պարզաբանումներ տրամադրելու պահանջը դիտարկում է որպես գաղտնի:

բ/ Ձեռնարկելով սույն հոդվածի «ա» ենթակետով սահմանված միջոցները, Կոմիտեն, եթե այն համոզված է այդ քայլի անհրաժեշտության մեջ, կարող է համապատասխան երկրին կոչ անել ձեռնարկել այնպիսի ուղղիչ միջոցներ, որոնք ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են պատկերվում սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար:

գ/ Եթե Կոմիտեն համարում է, որ համապատասխան Կառավարությունը բավարար պարզաբանումներ չի տվել, ինչպես նրան առաջարկվել է սույն հոդվածի «ա» ենթակետի համաձայն, կամ չի ձեռնարկել ոչ մի ուղղիչ միջոց, ինչպես նրան առաջարկվել է սույն հոդվածի «բ» ենթակետի համաձայն, այն կարող է այդ հարցին հրավիրել Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը:

2. Կոմիտեն, Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրելով որևէ հարցին` սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն, կարող է, եթե համոզված լինի այդ քայլի անհրաժեշտության մեջ, Կողմերին առաջարկել դադարեցնել որոշակի հոգեմետ նյութերի արտահանումը կամ ներմուծումը կամ և արտահանումը, և ներմուծումը համապատասխան երկրից կամ համապատասխան տարածքից կամ համապատասխան երկիր կամ համապատասխան տարածք որոշակի սահմանված ժամկետով կամ էլ մինչև այն պահը, երբ Կոմիտեն համոզվի, որ իրավիճակն այդ երկրում կամ տարածքում բավարարեցնող է: Այս հարցը կարող է Խորհրդին ներկայացվել համապատասխան պետության կողմից:

3. Կոմիտեն իրավունք ունի հրապարակել զեկույցներ սույն հոդվածին համապատասխան քննարկված ցանկացած հարցերի վերաբերյալ և այդ զեկույցներն ուղղել Խորհրդին, որը դրանք Կողմերին է առաքում: Եթե Կոմիտեն զեկույցում ընդգրկում է սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումը կամ այդ որոշմանն առնչվող ցանկացած տեղեկատվություն, այն պետք է նաև նույն զեկույցի մեջ ընդգրկի համապատասխան Կառավարության տեսակետը, եթե վերջինս այդ մասին խնդրում է:

4. Եթե որևէ դեպքում սույն հոդվածին համապատասխան Կոմիտեի կողմից ընդունված որոշումը միաձայն չի ընդունվում, ապա փոքրամասնության տեսակետները հաշվի են առնվում:

5. Ցանկացած պետություն կարող է իր ներկայացուցչին ուղարկի Կոմիտեի այն նիստին, որտեղ, սույն հոդվածի համաձայն, քննարկվում է այդ պետությանն անմիջապես առնչվող հարցը:

6. Սույն հոդվածով նախատեսված Կոմիտեի որոշումներն ընդունվում են վերջինիս անդամների ձայների մեծամասնությամբ` երկու երրորդով:

7. Վերը շարադրված կետերի դրույթները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ Կոմիտեն հիմքեր ունի ենթադրելու, որ սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանը լուրջ վտանգ է սպառնում` այս կամ այն Կողմի որևէ որոշման պատճառով, որն ընդունվել է համաձայն 2-րդ հոդվածի 7-րդ կետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։