Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Լիցենզիաներ

1. Կողմերը պահանջում են, որ 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտադրությունը, տարածումը և վաճառքը /ներառյալ դրանց արտահանումն ու ներմուծումը/ իրականացվեն լիցենզիաների կամ հսկողության մեկ այլ համանման միջոցի հիման վրա:

2. Կողմերը.

ա/ հսկողություն են իրականացնում համապատասխան թույլտվություններ ունեցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք իրականացնում են 1-ին կետում նշված նյութերի արտադրությունը, տարածումը և վաճառքը /ներառյալ դրանց արտահանումն ու ներմուծումը/ կամ մասնակցում են այդ գործողություններին,

բ/ լիցենզիաների կամ համանման այլ թույլտվությունների միջոցով հսկողություն են իրականացնում այն ձեռնարկությունների և տարածքների նկատմամբ, որտեղ կարող է իրականացվել այդպիսի արտադրություն, տարածում կամ վաճառք և

գ/ ապահովում են այդպիսի ձեռնարկությունների և տարածքների անվտանգությունը` պահեստային պաշարների գողությունը կամ այլ կորուստահոսքը բացառելու նպատակով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները, որոնք վերաբերում են լիցենզիաներին և հսկողության համանման այլ միջոցներին, կարող են չկիրառվել բժշկական կամ գիտական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ` այդ գործունեության իրականացման պահին:

4. Կողմերը պահանջում են, որ սույն Կոնվենցիային համապատասխան լիցենզիաներ կամ սույն հոդվածի 1-ին կետին կամ 7-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան այլ թույլտվություններ ստացող բոլոր անձինք օժտված լինեն պատշաճ բնագծերով, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի կենսագործման նպատակով ընդունվող օրենքների և որոշումների արդյունավետ և անվրեպ կատարման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։