Հոդված 10
Հոդված 10
Զգուշացնող մակագրեր փաթեթների վրա և գովազդ
1. Յուրաքանչյուր Կողմ, նկատի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան որոշումները և հանձնարարականները, պահանջում է, որ հոգեմետ նյութեր պարունակող տուփերի պիտակների վրա` հնարավորության դեպքում, իսկ ուղեկցող թերթիկի վրա` անպայման առկա լինեն օգտագործման մասին այնպիսի ցուցումներ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են այդպիսի նյութեր օգտագործող անձանց առողջության պահպանման համար:
2. Յուրաքանչյուր Կողմ, պատշաճ կերպով նկատի առնելով իր սահմանադրական դրույթներն, արգելում է այդպիսի նյութերի գովազդը բնակչության համար: