Հոդված 13
Հոդված 13
Արտահանման և ներմուծման սահմանափակում և արգելում
1. Կողմը կարող է Գլխավոր քարտուղարի միջոցով մյուս Կողմերին ծանուցել այն մասին, որ նա արգելում է 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկում նշված այն նյութի կամ նյութերի ներմուծումն իր երկիր կամ երկրի որևէ շրջան, որոնց անվանումները նշված են ծանուցման մեջ: Ծանուցման մեջ նշվում է նաև նյութի անվանումն ըստ 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկի:
2. 1-ին կետի համաձայն, արգելման մասին ծանուցումն ստանալուն պես Կողմը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ծանուցման մեջ նշված նյութերից ոչ մեկը չարտահանվի այդ ծանուցումն ուղղած Կողմի երկիր կամ շրջան:
3. Անկախ վերոշարադրյալ կետերի դրույթներից, 1-ին կետի համաձայն ծանուցում ուղարկող Կողմը կարող է, յուրաքանչյուր դեպքում ներմուծման հատուկ թույլտվություններ տալով, թույլատրել նշված նյութերի կամ այդպիսի նյութեր պարունակող պատրաստուկների առանձին խմբաքանակների ներմուծումը: Ներմուծող երկրի մարմինները, որոնք տալիս են այդպիսի թույլտվություններ, ներմուծման հատուկ թույլտվության երկու օրինակ` դրանց մեջ նշելով ներմուծողի և արտահանողի անվանումն ու հասցեն, ուղարկում են արտահանող երկրի կամ տարածքի իրավասու մարմիններին, որոնք դրանք ստանալուն պես կարող են արտահանողին թույլատրել իրականացնել բեռի առաքումը: Արտահանման երկրի իրավասու մարմնի կողմից պատշաճ կերպով հաստատված այդ ներմուծման հատուկ թույլտվության մեկ օրինակը կցվում է բեռին: