Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Միջազգային երթուղիներով ուղևորվող նավերի, օդանավերի կամ հասարակական տրանսպորտի այլ միջոցների վրա գտնվող առաջին բուժօգնության դեղարկղներում հոգեմետ նյութերի տեղափոխման վերաբերյալ հատուկ դրույթներ

1. Նավերով, օդանավերով կամ միջազգային հասարակական տրանսպորտի այլ միջոցներով, ինչպիսիք են միջազգային երկաթուղային տրանսպորտը և ավտոբուսները, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկում ընդգրկված նյութերի այնպիսի սահմանափակ քանակությունների տեղափոխումը, որոնք կարող են պահանջվել առաջին բուժօգնության ցուցաբերման համար կամ արտակարգ դեպքերում` դրանց շարժման ընթացքում, սույն Կոնվենցիայի իմաստով չի դիտարկվում որպես արտահանում, ներմուծում կամ տարանցիկ փոխադրում:

2. Գրանցման երկիրը ձեռնարկում է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ` 1-ին կետում նշված նյութերը ոչ իրենց նշանակությամբ օգտագործելը և դրանց ապօրինի կորուստահոսքը կանխարգելելու նպատակով: Այդպիսի նախազգուշական միջոցներ է առաջարկում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների հանձնաժողովը:

3. 1-ին կետի համաձայն, նավերով, օդանավերով կամ միջազգային հասարակական տրանսպորտի այլ միջոցներով, ինչպիսիք են միջազգային երկաթուղային տրանսպորտը և ավտոբուսները, տեղափոխվող նյութերի նկատմամբ կիրառվում են գրանցման երկրի օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, թույլտվությունները և լիցենզիաները` առանց իրավասու մարմինների կողմից այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ ստուգումներ, զննումներ և հսկողության այլ միջոցներ կիրառելու իրավունքի սահմանափակման: Արտակարգ դեպքերում այդպիսի նյութերի օգտագործումը որպես 9-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների խախտում չի դիտարկվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։