Հոդված 18
Հոդված 18
Կոմիտեի զեկույցները
1. Կոմիտեն պատրաստում է իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան զեկույցներ, որոնք ընդգրկում են իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունների վերլուծությունը և, համապատասխան դեպքերում, Կողմերի պարզաբանումների շարադրանքը, եթե այդպիսիք տրամադրվել կամ հարցվել են` այն բոլոր նկատողությունների և առաջարկությունների հետ միասին, որոնք Կոմիտեն նպատակահարմար է գտնում ներկայացնել: Կոմիտեն կարող է կազմել այնպիսի լրացուցիչ զեկույցներ, որոնք նա անհրաժեշտ կհամարի: Զեկույցները Խորհրդին են ներկայացվում Հանձնաժողովի միջոցով, որը կարող է անել այնպիսի նկատողություններ, որոնք նպատակահարմար կգտնի:
2. Կոմիտեի զեկույցները առաքվում են Կողմերին, ապա հրապարակվում են Գլխավոր քարտուղարի կողմից: Կողմերը թույլ են տալիս դրանց անսահմանափակ տարածումը: