Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցներ

Իրենց սահմանադրական, իրավական և վարչական համակարգերի առանձնահատկությունների նկատառումով, Կողմերը.

ա/ ազգային մակարդակի վրա ձեռնարկում են միջոցներ` ապօրինի շրջանառության դեմ ուղղված կանխիչ և ճնշիչ միջոցառումների իրականացման համադրման համար. այդ նպատակով նրանք կարող են համապատասխան մարմին նշանակել, որը և պատասխանատու կլինի այդպիսի համադրման համար,

բ/ միմյանց աջակցում են հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ ուղղված պայքարի ուժեղացմանը և, մասնավորապես, դիվանագիտական ուղիներով կամ այդ նպատակների համար Կողմերի նշանակած մարմինների միջոցով մյուս շահագրգիռ Կողմերին են ուղարկում 16-րդ հոդվածին համապատասխան Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցումների պատճենները, որտեղ հայտնվում է ապօրինի շրջանառության դեպքի հայտնաբերման կամ շրջանառությունից առգրավելու մասին,

գ/ սերտորեն համագործակցում են միմյանց և այն իրավասու միջազգային կազմակերպությունների հետ, որոնց անդամ են հանդիսանում` ապօրինի շրջանառության դեմ պայքարի համադրված իրականացման նպատակով,

դ/ ապահովում են համապատասխան մարմինների միջև միջազգային համագործակցության միջոցառումների օպերատիվ իրականացումը և

ե/ դատական հետաքննության անցկացման համար միջազգային կարգով իրավական փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտության դեպքում, ապահովում են դրանց օպերատիվ կերպով տրամադրումն այն մարմիններին, որոնց իրենք կնշանակեն. սույն դրույթը չի խախտում որևէ Կողմի իրավունքը պահանջել, որ իրավական փաստաթղթերն իրեն ուղղվեն դիվանագիտական ուղիներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։