Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Պատիժների վերաբերյալ դրույթներ

1. ա/ Պահպանելով իր սահմանադրական սահմանափակումները, յուրաքանչյուր Կողմ որպես պատժելի օրինախախտում է դիտարկում, այն դեպքերում երբ օրինախախտումը կանխամտածված է, ցանկացած արարք, որը հակասում է սույն Կոնվենցիայով սահմանված պահանջների կատարմանն ուղղված որևէ օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի, և ապահովում է, որ լուրջ օրինախախտումները ենթակա լինեն համապատասխան պատիժների կիրառման, մասնավորապես` բանտարկության կամ ազատազրկման այլ միջոցի,

բ/ անկախ սույն հոդվածի «ա» ենթակետի դրույթներից, հոգեմետ նյութեր չարաշահող անձանց կողմից այդպիսի օրինախախտումներ գործելու դեպքում, Կողմերը կարող են դատապարտման կամ պատժման փոխարեն, կամ էլ ի լրումն դրանց նախատեսել, որ այդպիսի անձանց նկատմամբ, 20-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, կիրառվեն բուժման, վերադաստիարակման, հետբուժումային հսկողության, աշխատունակության վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրման միջոցներ:

2. Պահպանելով այս կամ այն Կողմի սահմանադրական սահմանափակումները և օրենսդրական դրույթները.

ա/ 1/ եթե 1-ին կետին համապատասխան օրինախախտում կազմող փոխկապակցված արարքները կատարվել են տարբեր երկրներում, այդ արարքներից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին օրինախախտում,

2/ այդպիսի օրինախախտումներից որևէ մեկին կանխամտածված մասնակցությունը, օրինախախտում կատարելու համաձայնության գալը կամ կատարման փորձը, ինչպես նաև սույն հոդվածում նշված օրինախախտումների հետ կապված նախապատրաստական գործողությունները և ֆինանսական գործարքները հանդիսանում են պատժելի օրինախախտումներ` 1-ին կետով նախատեսված կարգով,

3/ այդպիսի օրինախախտումների համար օտարերկրյա դատական մարմինների կողմից կայացված դատավճիռները հաշվի են առնվում կրկնահանցագործության հայտնաբերման նպատակով, և

4/ վերը նշված լուրջ օրինախախտումները, որոնք կատարվում են տվյալ երկրի քաղաքացիների կամ օտարերկրյա անձանց կողմից, ենթակա են այն Կողմի հետապնդման, որի տարածքում կատարվել է տվյալ օրինախախտումը կամ որի տարածքում է հայտնաբերվել օրինախախտը, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է այն Կողմին, որի օրենսդրության համաձայն հանձնումն անթույլատրելի է, և եթե տվյալ օրինախախտը դեռ չի ենթարկվել դատական հետապնդման և իր գործով դատավճիռը դեռ չի կայացվել,

բ/ ցանկալի է, որ 1-ին կետում և 2-րդ կետի «ա»-ից 2-րդ ենթակետում նշված օրինախախտումներն ընդգրկվեն այն օրինախախտումների ցանկի մեջ, որոնց կատարման համար օրինախախտները ենթարկվում են հանձնման` արտահանձնման մասին ցանկացած պայմանագրում, որը կնքվել է կամ կարող է կնքվել հետագայում Կողմերի միջև, և որոնք հանձնումը որևէ համաձայնագրի կամ փոխադարձ պայմանավորվածության առկայությամբ չպայմանավորող Կողմերի հարաբերությունների համատեքստում ճանաչվեն որպես այնպիսի օրինախախտումներ, որոնց կատարման համար օրինախախտները ենթարկվում են հանձնման` պայմանով, որ հանձնումը թույլատրվում է այն Կողմի օրենսդրությամբ, որին ուղղվում է համապատասխան դիմումը, և որ տվյալ Կողմը կարող է հրաժարվել կալանքի տակ վերցնելուց կամ հանձնումը թույլատրելուց, եթե իր իրավասու մարմինները համարում են, որ տվյալ օրինախախտումը բավականաչափ լուրջ չի հանդիսանում:

3. Ցանկացած հոգեմետ նյութ կամ այլ նյութ, ինչպես նաև ցանկացած տեսակի սարքավորումներ, որոնք նախատեսվել կամ օգտագործվել են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված օրինախախտումների կատարման համար, ենթակա են բռնագրավման:

4. Իրավազորության հետ կապված հարցերում համապատասխան Կողմի օրենսդրության դրույթները գերակայություն ունեն սույն հոդվածի դրույթների նկատմամբ:

5. Ոչինչ սույն հոդվածում չի հակասում այն սկզբունքին, որի համաձայն դրանում ընդգրկված օրինախախտումները սահմանվում, հետապնդվում և պատժի են ենթարկվում այս կամ այն Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։