Հոդված 26
Հոդված 26
Ուժի մեջ մտնելը
1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված թվով քառասուն պետությունների կողմից առանց վավերացման վերաբերյալ վերապահման ստորագրվելու կամ իրենց վավերագրերը կամ միանալու մասին ակտերը ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
2. Ցանկացած այլ պետության համար, որը սույն Կոնվենցիան ստորագրում է առանց վավերացման վերաբերյալ վերապահման կամ իր վավերագրերը կամ միանալու մասին ակտերը ի պահ է հանձնում 1-ին կետում նշված ստորագրման կամ ի պահ հանձնման վերջին դեպքից հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագրի կամ միանալու մասին ակտի ստորագրման կամ ի պահ հանձնման պահից իննսուներորդ օրը: