Հոդված 30
Հոդված 30
Փոփոխություններ
1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարել: Փոփոխության տեքստը և հիմքերը ներկայացնում է Գլխավոր քարտուղարին, որը դրանք ներկայացնում է այլ Կողմերին և Խորհրդին: Խորհուրդը կարող է որոշել, որ.
ա/ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն պետք է համաժողով գումարվի` առաջարկվող փոփոխության քննարկման նպատակով, կամ էլ
բ/ հարկ է հարցնել Կողմերին, թե արդյոք նրանք ընդունում են առաջարկվող փոփոխությունը, ինչպես նաև նրանց խնդրել Խորհրդին ներկայացնել իրենց առաջարկություններն այդ փոփոխության վերաբերյալ:
2. Եթե առաջարկվող փոփոխությունը, որը ներկայացվել է սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան, չի մերժվել որևէ Կողմից ներկայացմանը հաջորդող տասնութ ամսվա ընթացքում, այն համարվում է ուժի մեջ մտած: Իսկ եթե առաջարկվող փոփոխությունը մերժվում է, ապա Խորհուրդը կարող է որոշում ընդունել, նկատի առնելով Կողմերից ստացված նկատողությունները, որ անհրաժեշտ է այդ փոփոխության քննարկման համար համաժողով գումարել: