Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հսկողության իրականացման ոլորտին առնչվող այլ հատուկ դրույթներ

Հոգեմետ նյութերի առնչությամբ, բացառությամբ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի, Կողմերը կարող են թույլատրել.

ա/ միջազգային ուղևորներին անձնական սպառման համար ունենալ պատրաստուկների փոքր քանակություններ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի հավաստիանալու, որ այդ պատրաստուկները ձեռք են բերվել օրինական ճանապարհով,

բ/ այդպիսի նյութերի օգտագործումը արդյունաբերության մեջ` ոչ հոգեմետ նյութերի կամ ապրանքների արտադրության համար, դրանց նկատմամբ կիրառելով սույն Հոդվածով նախատեսված հսկողության միջոցներ մինչև այն պահը, երբ տվյալ հոգեմետ նյութերը ենթարկվեն այնպիսի մշակման, որից հետո դրանց չարաշահումը կամ առանձնացումը գործնականորեն անհնար կլինի,

գ/ այդպիսի նյութերի օգտագործումը, սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցների կիրառման պահպանմամբ, կենդանիների որսման նպատակով` այնպիսի անձանց կողմից, ովքեր այդ նյութերը նշված նպատակների համար օգտագործելու հատուկ թույլտվություն ունեն` տրված իրավասու մարմինների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։