Հոդված 1
Հոդված 1
Հարաբերությունը Միավորված ազգերի կազմակերպության` Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Կոնվենցիայի հետ
1. Սույն Արձանագրությունը լրացնում է Միավորված ազգերի կազմակերպության` Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Կոնվենցիան: Այն պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի հետ համատեղ:
2. Կոնվենցիայի դրույթները անհրաժեշտ փոփոխություններով կկիրառվեն սույն Արձանագրության նկատմամբ, եթե դրանում այլ բան նախատեսված չէ:
3. Սույն Արձանագրության 5-րդ հոդվածին համապատասխան սահմանված իրավախախտումները կդիտվեն իբրև Կոնվենցիային համապատասխան սահմանված իրավախախտումներ: