Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
1. Սույն Պայմանագրում օգտագործվող հասկացությունները նշանակում են.
ԱՀԿ - Առևտրի համաշխարհային կազմակերպություն` ստեղծված Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին Համաձայնագրին համապատասխան, ստորագրված 1994 թվականի ապրիլի 15-ին` Մարաքեշում,
ՄԱԳՀ 1994 - 1994 թվականի` մաքսերի և առևտրի գլխավոր Համաձայնագիր, որը ներկայացված է 1994 թվականի ապրիլի 15-ի` Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին Համաձայնագրին կից` 1Ա Հավելվածում,
վճարումներ` մաքսային տուրքերին համարժեք - ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ, ինչպես նաև Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում գանձվող վճարներ, որոնք նպատակներով և տնտեսական ազդեցությամբ համանման են այն մաքսատուրքերին, որոնք չեն համարվում մաքսատուրքեր, ներմուծման և արտահանման գործողությունների կատարման համար մատուցվող ծառայությունների արժեքի փոխհատուցում և կապված չեն փոխադարձ առևտրում պաշտպանիչ, հակադեմպինգային փոխհատուցման հատուկ միջոցների կիրառման հետ,
ապրանքի ներմուծում - ապրանքների ներմուծում Կողմի մաքսային տարածք` առանց հետադարձ արտահանման պարտավորվածության,
ապրանքի արտահանում - ապրանքների արտահանում Կողմի մաքսային տարածքից` առանց հետադարձ ներմուծման պարտավորվածության,
վերաարտահանում - ապրանքի արտահանում` սկիզբ առած Կողմերից մեկի մաքսային տարածքից, մյուս Կողմի մաքսային տարածքից` երրորդ երկրներ,
թույլատրված վերաարտահանում - ապրանքի վերաարտահանում, որի նկատմամբ այդ ապրանքի ծագման երկիր հանդիսացող Կողմը սահմանում կամ պահպանում է մաքսատուրքերը երրորդ երկրներ արտահանման ժամանակ` ապրանքի ծագման երկրի լիազոր մարմնի կողմից տրված, պատշաճ ձևակերպված գրավոր թույլտվության առկայության դեպքում,
չթույլատրված վերաարտահանում - ապրանքի վերաարտահանում, որի նկատմամբ այդ ապրանքի ծագման երկիր հանդիսացող Կողմը սահմանում կամ պահպանում է մաքսատուրքերը երրորդ երկրներ արտահանման ժամանակ` առանց ապրանքի ծագման երկրի լիազոր մարմնի կողմից տրված, պատշաճ ձևակերպված գրավոր թույլտվության:
2. Սույն Պայմանագրում օգտագործվող հղումները ՄԱԳՀ 1994 դրույթներին կամ այլ միջազգային պայմանագրերին` ստորագրված ԱՀԿ շրջանակներում, որոնցում ներառված են «պայմանավորված կողմ/պայմանավորվող կողմեր» կամ «անդամ/անդամներ» հասկացությունները, նշանակում են, համապատասխանաբար, Կողմ/Կողմեր, ինչպես նշված են սույն Պայմանագրի ներածական մասում: