Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Մաքսային տուրքերին համարժեք մաքսային տուրքերի և վճարների կիրառումը

1. Կողմը չի կիրառում մաքսային տուրքեր կամ մաքսային տուրքերին համարժեք այլ վճարներ այն ապրանքի արտահանման նկատմամբ, որը նախատեսված է մյուս Կողմի մաքսային տարածքի համար, և/կամ է մյուս Կողմի մաքսային տարածքում առաջացած ապրանքի ներմուծման համար` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող 1-ին Հավելվածում:

2. Կողմերը փոխադարձ առևտրում չեն բարձրացնում մաքսատուրքերի դրույքաչափերը սույն Պայմանագրի 1-ին Հավելվածում նշված ապրանքների նկատմամբ:

3. Եթե սույն Պայմանագրի 1-ին Հավելվածի համաձայն արտահանման մաքսատուրք կիրառող Կողմը երրորդ երկրի նկատմամբ հանել կամ նվազեցրել է դրույքաչափը, ապա տվյալ փոփոխությունը կիրառվում է Կողմերի նկատմամբ: Սույն կանոնը կիրառվում է սույն Պայմանագրի 18-րդ հոդվածի դրույթների նկատմամբ` առանց վնասի:

4. Եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմանագրով, մաքսատուրքերը չեն կիրառվի այն ձևով, որը կհանգեցնի երրորդ երկրների և Կողմերի միջև խտրականության աճի:

5. Եթե սույն Պայմանագրի 1-ին Հավելվածում նշված ապրանքների նկատմամբ, տնտեսական, վիճակագրական և այլ ցուցանիշներից կախված, նախատեսվում է տուրքերի դրույքաչափերի փոփոխման մեխանիզմ` բացառությամբ ապրանքի մաքսային արժեքի, ապա Կողմերն այդ մեխանիզմը չեն փոփոխի այն ձևով, որը կհանգեցնի սակագնային պաշտպանման մակարդակի բարձրացման:

6. Սույն Պայմանագրին միացած պետությունը չի կիրառում մաքսատուրքեր մյուս Կողմերի մաքսային տարածքից ծագած և մյուս Կողմերի մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքի արտահանման կամ ներմուծման նկատմամբ այնպիսի ձևով, որը կհանգեցնի տուրքերի դրույքաչափերի բարձրացման այն դրույքաչափի նկատմամբ, որը կիրառվում էր միացող պետության կողմից մյուս Կողմերի նկատմամբ սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից, եթե այլ բան չի հետևում տուրքի սահմանման կարգից, որն օգտագործվում է սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից:

7. Սույն հոդվածում ցանկացած Կողմի ոչինչ չի խոչընդոտում ապրանքի ներմուծման դիմաց գանձել`

պարտադիր վճար` սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ներքին հարկին համարժեք, որը գանձվում է տվյալ ապրանքի հանդեպ, եթե այն արտադրված է այդ Կողմերի տարածքում, կամ այն ապրանքի հանդեպ, որից ներմուծվող ապրանքը մասամբ կամ ամբողջությամբ պատրաստված կամ արտադրված էր, կամ` վճար` կախված սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ներմուծվող ապրանքի նկատմամբ ներքին հարկերի կիրառման հետ,

տուրք` կիրառվող սույն Պայմանագրի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:

8. Սույն հոդվածում ոչինչ չի խոչընդոտում Կողմին` գանձելու ապրանքի ներմուծման և արտահանման նկատմամբ տուրքեր, որոնք հիմնված են մատուցված ծառայությունների արժեքի վրա և կիրառվում են ՄԱԳՀ 1994 VIII հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան:

9. Կողմը չի փոփոխում տուրքերի սահմանման և կիրառման եղանակները և կարգը, որոնք նախատեսված են սույն հոդվածի 7-րդ կետում` այնպես, որ դա կբերի տուրքի չափի բարձրացման այն տուրքի չափի նկատմամբ, որը կիրառվում է Կողմի կողմից սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից, առանց մատուցվող ծառայությունների արժեքի ավելացման, եթե միայն նման փոփոխությունն ուղղված չէ մատուցվող ծառայությունների արժեքի մակարդակի առավել ամբողջական արտացոլմանը:

10. Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում Կողմերը միմյանց ծանուցում են այն տուրքերի մասին, որոնք նախատեսված են սույն հոդվածի 8-րդ կետում:

11. Այն դեպքում, եթե Կողմը մյուս Կողմերի մաքսային տարածքներ արտահանման ժամանակ կիրառում է արտահանման մաքսատուրքի զրոյական կամ նվազեցված դրույքաչափեր, քան կիրառվում են երրորդ երկրների մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ, ապա այդպիսի մյուս Կողմերն արգելում են տվյալ ապրանքների չթույլատրված վերաարտահանումը:

Այն դեպքում, եթե նշված արգելքը սահմանված չէ կամ փաստացի չի կիրառվում, ապա այն Կողմը, որը մյուս Կողմերի մաքսային տարածքներ արտահանման ժամանակ կիրառում է արտահանման մաքսատուրքի զրոյական կամ նվազեցված դրույքաչափեր, ունի իրավունք ավելացնելու դրանք մինչև այն մակարդակ, որը կիրառվում է երրորդ երկրների մաքսային տարածքներ ներմուծման ժամանակ:

12. Կողմերը երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում կարող են պայմանավորվել հարաբերությունների կարգավորման` սույն հոդվածի 11-րդ կետով նախատեսված այլ ձևերի մասին, որոնք չեն նախատեսում վերաարտահանման արգելքի կիրառում:

13. Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմերին գրավոր ծանուցում է այն ապրանքների մասին, որոնցից երրորդ երկրներ արտահանելու ժամանակ գանձվում են մաքսատուրքեր, ինչպես նաև` այդ մաքսատուրքերի դրույքաչափերի մասին (և երբ դա կիրառելի է, դրույքաչափերի հաշվարկման մեխանիզմը):

14. Սույն հոդվածի 13-րդ կետում նշված ապրանքների ցանկի ցանկացած փոփոխություն, ինչպես նաև սույն հոդվածի 13-րդ կետում նշված մաքսատուրքի հաշվարկի մեխանիզմի կամ դրույքաչափի ցանկացած փոփոխություն յուրաքանչյուր Կողմ գրավոր ներկայացնում է մյուս Կողմերին ոչ ուշ, քան սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ:

15. Կողմերը պայմանավորվեցին բանակցել սույն Պայմանագրի 1-ին Հավելվածում նշված արտահանման տուրքերի փուլային չեղյալ հայտարարման և նվազեցման մասին: Նշված բանակցությունների առաջին փուլը կկայանա ոչ ուշ, քան սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց:

Նշված բանակցությունների արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։