Հոդված 6
Հոդված 6
Պետական գնումներ
1. ՄԱԳՀ 1994 III հոդվածի 8.ա կետի հասկացությամբ` պետական գնումներին վերաբերող բոլոր օրենքների, նորմատիվային ակտերի, ընթացակարգերի և փորձի նկատմամբ, որոնց վրա տարածվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, յուրաքանչյուր Կողմ ցանկացած մյուս Կողմի տարածքից ծագած ապրանքներին և նրանց մատակարարներին տրամադրում է ռեժիմ ոչ ավելի պակաս բարենպաստ, քան այն, որը տրամադրվում է.
1) հայրենական ապրանքներին և մատակարարներին,
2) ապրանքներին` ծագած ցանկացած մյուս Կողմի տարածքից, և նրանց մատակարարներին:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում այն մաքսատուրքերի և այլ վճարների նկատմամբ, որոնք համարժեք են ներմուծման ժամանակ գանձվող մաքսատուրքերին:
3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են երկկողմ կամ բազմակողմ հիմքով` շահագրգիռ Կողմերի միջև:
4. Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում շահագրգիռ Կողմերը բանակցությունների մեջ կմտնեն սույն Պայմանագրին կից` պետական գնումների կարգավորման ոլորտում կանոնների և ընթացակարգերի նկատմամբ Կողմերի պարտավորությունները որոշող Արձանագրության մշակման վերաբերյալ` երեք տարում դրանք ավարտելու նպատակով: