Հոդված 18
Հոդված 18
Համաձայնագրեր մաքսային միությունների, ազատ առևտրի, սահմանամերձ առևտրի մասին
1. Սույն Պայմանագիրը Կողմերին չի խոչընդոտում մասնակցել մաքսային միության, ազատ առևտրի և/կամ սահմանամերձ առևտրի մասին համաձայնագրերում` ԱՀԿ կանոններին համապատասխան, մասնավորապես` ՄԱԳՀ 1994 XXIV հոդվածին համապատասխան:
2. Սույն Պայմանագրի դրույթները կիրառվում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մասնակիցների միջև այն հատվածներում, որոնցում նրանք չեն հակասում`
միջազգային պայմանագրերում, որոնք կնքված են իրենց միջև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված Մաքսային միության մարմինների որոշումներում,
երկկողմ պայմանագրերում` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մասնակիցների միջև կնքված:
3. Կողմերի մասնակցությունը միջազգային պայմանագրերում, որոնք նշված են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, չի սահմանափակում նրանց իրավունքները և չի ազատում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորություններից մյուս Կողմերի նկատմամբ, որոնք չեն համարվում այդպիսի պայմանագրերի մասնակիցներ (6-րդ Հավելված):
4. Այն դեպքում, երբ Կողմերից մեկի մասնակցությունը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված համաձայնագրում զգալիորեն բացասական է ազդում սույն Պայմանագրի մասնակիցների փոխադարձ առևտրի վրա, ցանկացած շահագրգիռ Կողմի առաջարկությամբ Կողմերն անցկացնում են խորհրդակցություններ փոխադարձ առևտրի վերականգնմանն ուղղված կիրառվող միջոցների մշակման նպատակով: