Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Վճարներ

1. Ապրանքների փոխադարձ առևտուր իրականացնելու շրջանակներում Կողմերը չեն պահպանում գործող և չեն սահմանում նոր սահմանափակումներ ապրանքների մատակարարման համար վճարների և միջազգային փոխանցումների մկատմամբ` բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են սույն Պայմանագրի 14-րդ հոդվածով:

2. Սույն Պայմանագրում ոչինչ չի շոշափում Կողմերի այն իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են Արժույթի միջազգային հիմնադրամի անդամակցությունից` Միջազգային արժույթի հիմնադրամի մասին Համաձայնագրի հոդվածներին համապատասխան կամ հատուկ արժութային համաձայնագրի դրույթներով, որը կնքվում է Կողմերի միջև` սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

3. Եթե սույն Պայմանագրին միացող պետությունը չի համարվում Արժույթի միջազգային հիմնադրամի մասին Համաձայնագրի հոդվածների մասնակից, ապա Կողմերը այդ պետության հետ կնքում են հատուկ արժութային համաձայնագիր, որը սահմանում է վճարների կատարման կարգը` կապված ապրանքների փոխադարձ առևտրի իրականացման հետ:

4. Եթե Կողմերից որևէ մեկը դուրս է գալիս Միջազգային արժույթի հիմնադրամից, հետ է վերցնում կամ ինչ-որ ձևով դադարեցնում է իր պարտավորությունները` Արժույթի միջազգային հիմնադրամի մասին Համաձայնագրի VIII հոդվածի համաձայն, ապա այդպիսի Կողմը մյուս Կողմերի հետ հնարավորինս կարճ ժամկետում կնքում է թելադրված հատուկ արժութային համաձայնագիր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։