Հոդված 3
Հոդված 3
Փոխադարձ առևտրում քանակական սահմանափակումների վերացում
1. Կողմերից ոչ մեկը չի սահմանում և/կամ չի պահպանում մյուս Կողմի տարածքի համար նախատեսված ցանկացած ապրանքի ներմուծման կամ մյուս Կողմերի տարածքից արտահանման ժամանակ ոչ մի արգելքներ և սահմանափակումներ` բացառությամբ նրանց, որոնք թույլատրվում են ՄԱԳՀ 1994 11-րդ հոդվածով, այդ թվում` նշված հոդվածի պարզաբանման ծանոթություններով, ինչպես նաև` սույն Պայմանագրի 8-րդ և 9-րդ հոդվածներով:
2. Արգելքները և սահմանափակումները, որոնք, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, ենթակա են վերացման, և որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից, չեղյալ են հայտարարվում` համաձայն ժամանակացույցի` նախատեսված սույն Պայմանագրին կից 2-րդ Հավելվածով, որը հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
3. Այն Կողմը, որը սահմանել է քանակական սահմանափակումներ, որոնք թույլատրվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, նախօրոք տեղեկացնում է մյուս Կողմերին նշված սահմանափակումների կիրառումը սահմանելու պատճառների, ձևերի և հնարավոր ժամկետների մասին, ելնելով Կողմերի շահերից, նշված գործողությունների հիմնավորմամբ:
4. Այն բոլոր հարցերը, որոնք ծագում են թույլատրելի քանակական սահմանափակումների կիրառմամբ, Կողմերը լուծում են խորհրդակցությունների եղանակով:
5. Սույն հոդվածի համաձայն` միջոցների ընտրության ժամանակ Կողմերը նախապատվությունը տալիս են նրանց, որոնք ամենաքիչ բացասական ազդեցությունն են թողնում սույն Պայմանագրի նպատակներն իրականացնելու վրա:
6. Կողմերը քանակական սահմանափակումները կիրառելիս պահպանում են ՄԱԳՀ 1994 XIII հոդվածի դրույթները: